▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդը գնդացրով կրակ է բացել Իջեւանի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. պատասխան կրակոցից հետո լռեցվել է

Ադրբեջանական մամուլի տարածած այն լուրերը, թե իբր հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ իրականությանը չեն համապատասխանում:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Իրականությունն այն է, որ այսօր ժամը 12:00-ից 12։30-ը հակառակորդը գնդացրով կրակ է բացել Իջեւանի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ`խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Հայկական Զինված ուժերի պատասխան կրակոցից հետո հակառակորդը լռեցվել է: Ինչ վերաբերվում է բնակավայրերին պետք է շեշտեմ, որ մեր մարտավարությունն անփոփոխ է եւ մենք երբեք չենք թիրախավորում բնակավայրերն ու քաղաքացիներին»,- ասաց Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ կրակոցների հետեւանքով որեւէ վնաս չի եղել, տուժածներ չկան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее