Այսօր՝ ապրիլի 29-ին, Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է հնչեցրել։

Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ վիրավորներ չկան:

Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը նշել է, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, գյուղը վնասներ չի կրել, իսկ ճանապարհն արդեն բաց է։


