Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե Տավուշի կողմից քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներ են հնչել, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մենք էլ ասում ենք, որ մեր քաղաքացիական տրակտորը նախօրեին ինժեներական գործ է արել այնտեղ, իրենք կրակել են քաղաքացիական տրակտորի ուղղությամբ և վիրավորել են տրակտորի վարորդին»,- ասել է նա։


