▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդի կրակոցից զոհված Աշոտ Միքայելյանը շուտով պետք է հայր դառնար

Հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը 29 տարեկան էր, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից: Ամուսնացած էր, ընտանիքի հետ ապրում էր Վանաձոր քաղաքում: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:



Կայքի տեղեկություններով` Աշոտն ու կինը`Սյուզին, շուտով ծնողներ պետք է դառնային։

Աշոտ Միքայելյանն ավագ եղբայր ունի, որը նույնպես զինվորական է։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее