▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդի մուտքը դժոխք. մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը. ՊՆ խոսնակ

Հակառակորդի մուտքը դժոխք. մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը․․․ և այսպես շարունակ:

Այս նկարագրությամբ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ վստահեցնելով, որ տեսագրությունն առկա է։ Այն կհրապարակվի համապատասխան պահին։

Հիշեցնենք, ՊԲ մարտիկները հուժկու հակահարվածներով գիշերը չեզոքացրել են ադրբեջանական զինուժի առաջխաղացման բոլոր փորձերը: Մարտերի ընթացքում ոչնչացվել է մեծաքանակ կենդանի ուժ, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այլ սպառազինություն և ռազմական տեխնիկա:

ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը: Գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով: Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее