▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հակառուսական ցուցադրական ժեստ»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի հարցով համաժողովին Հայաստանի մասնակցության մասին

«Հակառուսական ցուցադրական ժեստ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Ուկրաինայի հարցով համաժողովին Հայաստանի մասնակցությունը։

«Եթե խոսում եք Մալթայում կայացած, այսպես կոչված, կոպենհագենյան ձևաչափով հանդիպման մասին, ապա մենք դա դիտարկում ենք որպես ցուցադրական հակառուսական ժեստ Երևանի կողմից։

Երևանում պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը սիրախաղի մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվ են տրամադրված մեր երկրի նկատմամբ։

Ցավալի է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը համառորեն փլուզում է մեր դաշնակցային հարաբերությունները»,- ասել է Զախարովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее