Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը դիմել է կառավարությանը` իրեն երրորդ երկիր ուղարկելու խնդրանքով:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:
Նա նշել է, որ դեռևս հստակ չէ, թե երբ Հակոբը կտեղափոխվի երրորդ երկիր: Երկիրը նույնպես դեռ որոշված չէ: