«Ես բամբասանքները չեմ մեկնաբանում». նման պատասխան է տվել Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ լրագրողի այն հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում շրջանառվող տեղեկությունները, ըստ որի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս ցանկացել է հրաժարական տալ:

Այս մասին գրում է Mamul.am-ը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս ցանկացել է հրաժարական տալ։ Հրաժարականի ցանկությունը պայմանավորված է եղել եգիպտական բուրգեր դարձած երեւանյան աղբով, որը դարձել է մեծ գլխացավանք ու անլուծելի Հայկ Մարությանի համար։
Վերջինիս նյարդերն ուղղակի տեղի են տվել, երբ տեսել է իր լուսանկարը երեւանյան աղբակույտերի վրա։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է մի քիչ էլ սպասել:


