▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբ Կարապետյանն արձագանքել է «Սանիթեքի» հաղորդագրությանը

 

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն արձագանքել է «Սանիտեք» ընկերության արած այն հայտարարությանը, թե քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերության աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, որի արդյունքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:

 

Քաղաքապետի մամուլի խոսնակն ասել է, որ Երևան համայնքն ու անձամբ Երևանի քաղաքապետն ունի ուղղակի պարտավորություն՝ ապահովել քաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը: Այդ պարտավորությունը 2013թ. և 2015թ. պայմանագրերի համաձայն պատվիրակել է «Սանիթեք» ընկերությանը:

«Եվ քանի որ մենք բոլորս արձանագրել ենք, որ «Սանիթեքը» պատշաճ կերպով իրեն պատվիրակված լիազորությունը չի կատարում, քաղաքապետարանը ձեռնարկում է միջոցառումներ, որպեսզի իր ուղղակի պարտականությունը կատարի: Միջոցառումների թվում են աղբատար մեքենաների ձեռքբերումը և կիրառումը, աղբաման-մեքենաների ձեռքբերումը և տեղադրումը: Նախորդ հանգստյան օրերին Դավիթաշենում աղբամանների տեղադրումն էլ եղել է օրենքի տառին համապատասխան: Քաղաքապետարանը համապատասխան գրություններ է ուղարկել «Սանիթեքին» և այլ կառույցների:

Ըստ մամուլի խոսնակի՝ «Սանիթեքի» աղբամանները պահվում են վարչական շրջանի աշխատակազմում: Քաղաքապետարանն այդ առումով ֆինանսական պահումներ է իրականացնում այն չափով, ինչ չափով ընկերությունը չի կատարում իր պատավորությունները:

Հակոբ Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանի ներկրած մեքենաները գերբեռնված աշխատում են:

Հարցին, թե խնդիրը իրավական հարթություն տեղափոխվելու պարագայում քաղաքապետարանն ինչպե՞ս է պատկերացնում հետագա համագործակցությունը «Սանիթեքի» հետ, Հ. Կարապետյանն ասաց, որ եթե ընկերությունը ինչ-որ հանգամանքի բերումով սկսի ներդրումներ անել՝ աղբահանությունը մեռյալ կետից առաջ տանելու համար, քաղաքապետարանը բաց կլինի քննարկելու հետագա համագործակցությունը:

«Երբ նախընթաց պարտավորությունները չեն կատարվում, նորերի մասին խոսելը եթե ոչ անիմաստ, ապա գոնե անարդյունավետ է»,- նշեց մամուլի խոսնակը: Նա հիշեցրեց, որ ընկերությունը դեռ հունվարին էր պաարտավորվել էր ներկրել 1500 աղբաման, սակայն բերել է 200-ը:

Հ. Կարապետյանը նկատեց, որ իրենք մտահոգություն չունեն «Սանիթեքի»՝ արբիտրաժային դատարան դիմելու առումով, որովհետև քաղաքապետարանի դիրքերն ամուր են: Ակնհայտ է, որ ընկերությունը աղբահանության գործը ձախողել է: Նոր օպերատոր ներգրավելու հեռանկարի վերաբերյալ էլ ասաց, որ առայժմ քաղաքապետարանի նպատակը ոլորտում առկա Ճգնաժամը հեռացնելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее