▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հալեպում իսլամ ընդունելուց հրաժարված հայ երիտասարդի սպանության լուրն ապատեղեկատվություն էր

Սիրելի՛ ընկերներ, սուրիահայ երիտասարդին սպաննութեան եւ նման լուրերը տարածելէ առաջ մտածենք ինչո՞ւ այս հանգրուանին այս լուրերը կայծակնային արագութեամբ իրար կը յաջորդեն։

Ապատեղեկատուութեան ծուղակը չիյնա՛նք. փոխարէնը, միասնաբար հոգեպէս ու բարոյապէս թև ու թիկունք կանգնինք մեր առևանգուած տղոց ընտանիքներուն, աղօթենք անոնց ողջ- առողջ տունդարձին համար։

Տղա՛ք, Աստուած ձեզ պահապան, ուր որ էք տոկացէ՛ք, մենք բոլորս մեր ուժն ու կորովը կ'ուղարկենք ձեզի…Զգացէ՛ք, որ մենք հազարաւորներս ձեր հետ ենք….

 

Լիբանանում բնակվող լրագրող Լորիկ Սապունջյան-Ծատուրյանի ֆեյսբուքյան էջից

 

Նշենք, որ Հալեպի առաջնորդարանը չի հաստատել համացանցում տարածված լուրն, ըստ որի իսլամ ընդունելուց հրաժարվելու համար «Իրաքի և Լեվանտեի իսլամական իշխանություն» արմատական խմբավորման  անդամները Հալեպի բանտում հայ երիտասարդ են սպանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее