▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում տարածվում է Տարոն Չախոյանի և Արմեն Խաչատրյանի նամակագրությունը

Թարմացված․ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը հերքում է իրեն և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին վերագրվող նամակագրության մասին կեղծ տեղեկությունները։ 

«Սոցիալական ցանցերում եւ որոշ կայքերում տարածվածը ֆեյք գրագրություն է, որն անգամ մեկնաբանության կարիք չունի»,- նշել է Խաչատրյանը` «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան արձագանքելով իրեն վերագրվող նամակագրությանը։ 

***

Համացանցում տարածվում է տեղեկատվություն, համաձայն որի, հաքերները ջարդել են Արմեն Խաչատրյանի հեռախոսը և անձնական հաղորդագրություններին ծանոթացել:

Մասնավորապես հրապարակվել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի և հասարակության հետ կապերի և տեղեկատվության դեպարտամենտի պետ Արմեն Խաչատրյանի նամակագրությունը:

Այնտեղ նշվում է նաև Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և «Հասարակական կապերի և տեղեկատվությա կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Գոռ Ծառուկյանի մասին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее