▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համաճարակը կանցնի կգնա, չեն էլ իմանա` էդ անտեր դիմակը ոչ ոք չէր դնում, երբ ոստիկան չկար. Հայկ Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեկ-մեկ հիվանդներ են լինում, որ գալիս են կրկնակի կոնսուլտացիայի, նայում եմ նշանակածս դեղատոմսին, ու դիմում հիվանդին.
-Հը՞, ինչպե՞ս եք Ձեզ զգում, ի՞նչ գանգատներ կան։


-Լավ եմ բժիշկ ջան, լրիվ խնդիրներս անցել են, կարելի է ասել լրիվ լավացել եմ։ Բայց մի բան պիտի ասեմ, բժիշկ ջան։
Ասացեք, խնդրեմ։
Ոչ մի դեղ չեմ խմել։

Այ էդպես էլ համաճարակը կանցնի կգնա, ու չեն էլ իմանա, որ էդ անտեր դիմակը ոչ ոք չէր փոխում, չէր դնում ինչպես հարկն է, ու ընդհանրապես չէր դնում, երբ ոստիկան չկար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее