▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համակարգը չի փոխվում, անուններն էլ չեն կարող ազդել մեր կյանքի որակի վրա

«Ինձ հարցնում են, թե ՀՀ նոր վարչապետից ի՞նչ ակնկալիքներ ունեք.անուններ են փոխվում, մարզպետ է փոխվում, նախարարներ են փոխվում...: Պատասխանում եմ՝ ես չեմ կարող որևէ ակնկալիք ունենալ, որովհետև համակարգը չի փոխվում: Անունները չեն կարող ազդել մեր կյանքի որակի վրա: Նրանք չեն ցանկանում փոխել ընդհանուր համակարգը, քաղաքական գործող մոդելը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով.

«Քաղաքական մոդելի փոփոխության համար առաջին անհրաժեշտ պայմանը սահմանադիր ընտրական օրենսդրությունն է.կուսակցությունների մասին օրենքը, Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև ընտրական գործընթացներին մեր քաղաքացիների լիարժեք մասնակցությունը: Այսօր Հայաստանում քիչ մարդիկ են մնացել, նրանք էլ խոցելի են: Նրանց նկատմամբ կան ազդող վարչական, տնտեսական  լծակներ: Իսկ այս վիճակում ցնցումներն անխուսափելի են, և քաոսի վերածվելու հնարավորությունն ավելի է մեծանում: Մեր և գործող բռնապետական ռեժիմի խնդիրն է՝ ներդնել այնպիսի համակարգ, որը կկարողանա դիմակայել մարտահրավերներին»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее