▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համալիրում կախված Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները ևս պատռվել են

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է.

«Համալիրում կախված թուրքիայի և ադրբեջանի դրոշները ևս միջոցառումից հետո պատռվել են արժանապատիվ հայերի կողմից, սա ևս մեկ ապացույց է, որ մեր ինքնասիրությունը և ազգային գենը մեզանից խլել չեն կարող։
Արամ Նիկոլյանի և դահլիճի դրոշների պատռման գործողությունը մեր ազգային իմունիտետի արտահայտման դրսևորումն էր, հենց այդ ազգային իմունիտետն են այս տխրահռչակները փորձում կոտրել և վերջնական մեզ ծնկի բերել թշնամու առաջ:
Դա նրանց չի հաջողվելու, այդ իմունիտետը մեր արյան մեջ է և շուտով պայթելու է՝ սրբելով դավաճանների ոհմակը նիկոլաաղազարյաններից մինչև սամսոնյան անիներ։
Հ.գ նահանջելու և համակերպվելու իրավունք չկա։ Մենք Հայրենիք չունենք թուրքին տալու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее