Ռուսաստանում դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը ևս համաներմամբ ազատ է արձակվել:
Tert.am-ի հետ զրույցում ինքը՝ Հրաչյա Հարությունյանն ասաց, որ 2018 թ.-ի հուլիսին իր պատիժը կրում էր բաց ռեժիմով:
«Հուլիսից պատիժս կրում էի բաց ռեժիմով: Ամեն օր տանն էի, ուղղակի պետք է գնայի, ստորագրեի, հետ գայի: Հիմա համաներումն ազդելու է ինձ վրա, ազատ եմ արձակվելու»,- ասաց Հ. Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել:
Շրունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում



