▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համաներման շրջանակներում դիտարկեք նաև Վանո Սիրադեղյանի հարցը. Դիմում Սերժ Սարգսյանին

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Շարունակելով ֆեյսբուքյան դիմում-խնդրանքներիս շարքը, այս անգամ դիմում եմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի պարոն Սարգսյան,


ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված տարբեր միջոցառումներից զատ, ենթադրվում է, որ լինելու է նաև համաներում:

Խնդրում եմ Ձեզ, այդ շրջանակներում առանձին դիտարկել ՀՀ 3-րդ Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Վանո Սիրադեղյանի հարցը ևս:

Անկախ ամեն ինչից, այդ մարդու ներդրումը մեր պետության կայացման գործում շատ ավելի մեծ է, քան համաներվողներից, այդ թվում նաև ծանր հանցագործներից, շատերինը:

Հարգանքով, ՀՀ շարքային քաղաքացի Կարեն Քոչարյան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее