«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծի մասին խոսելուց առաջ այսօր կայացած ասուլիսի ընթացքում, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նախ շնորհավորեց բոլորին`օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվելու կապակցությամբ:

«Համաներում հայտարարելը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդել: Վերահաստատում եմ իմ` նախկինում արտահայտած համոզմունքը: ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա: Սա մարադասիրական ակցիա է, որ իրականացրել է ՀՀ իշխանությունը, հանրությունը»,-ասաց նա:
Նա նշեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ համաներումն է:


