▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համանման հռետորաբանություն

Հետսովետական տարածքի երկրների գերակշիռ մասին բնորոշ է քաղաքական սուբյեկտների համանման հռետորաբանությունը:
Իշխանություններն ընտրությունները կեղծում են, բայց հայտարարում են, որ դրա արդյունքները վիճարկողները խարխլում են երկրի կայունությունը:
Ընդդիմությունն ընտրությունների գործընթացը վերահսկել չի կարողանում, սակայն դրա ավարտից հետո՝ վստահ հայտարարում է, որ հենց ինքն է ստացել հասարակության քվեն:
Փոխադարձ այս պնդումներն անտագոնիզմի դրսեւորում են եւ իրենց մեջ ռացիոնալ ոչինչ չեն պարունակում:
Իրար հակադրվող կողմերին հետաքրքրում է ոչ թե ընտրությունների որակը, այլ՝ դիմացինին ոչնչացնելու մղումը:
Քանի դեռ այս ախտը վերացված չէ, մեր երկրները դեմոկրատական չեն՝ անկախ այն հանգամանքից, որ մեկի ճաշակը սահմանափակվում է 58, մյուսինը՝ 85% խփելով:

Սուրեն Սուրենյանց

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее