Թատերագետ Նաիրա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չորս տարի առաջ, այս օրը մահացավ Վահան Հովհաննիսյանը: Նա, անկախ իր կուսակցական պատկանելիությունից, քաղաքական գործչի իմ նախընտրելի տեսակն էր. համարձակ, ուղղամիտ, խարիզմատիկ, սարկաստիկ հումորով ու ինտելեկտուալ: Նա եզակիներից էր, ում հարցազրույցները լսել ու կարդացել եմ մինչև վերջ: Մի հարցի պատասխան, հատկապես, տպավորվել է:

- Եթե տեսնեք Աստծուն, ի՞նչ կասեք նրան:
- Կասեի, որ ոչ շատ արագ եւ ոչ հեշտությամբ, սակայն հավատացի եւ հավատում եմ նրա գոյությանը եւ այն բանին, որ աշխարհը ստեղծվել է իր կողմից: Անգամ իմ մասնագիտությունը, որը, կարծես թե, պիտի շեղեր ինձ այդ հավատքից, շատ հստակ հաստատում է իր գոյությունը:

Այս լուսանկարը Վահան Հովհաննիսյանի մահից ամիսներ առաջ էր: Բեռլինում ենք, Գերմանիայի պատմության թանգարանի տնօրենի հետ հանդիպմանը: Լուսանկարիչը մեր անկրկնելի օպերատոր Արմեն Անանյանն է»:


