Հրապարակը գրում է, թե Հայաստանյան կառավարման համակարգում շարունակում է ընթանալ խոշորացման գործընթացը` իր հետ բերելով կադրային տեղաշարժեր:
Տեսչությունների միավորմանը զուգահեռ (տասնութ տեսչություններից մնալու են ընդամենը 8-9-ը), խոշորացում է ընթանալու նաեւ տարբեր գերատեսչությունների կազմում գործող քննչական մարմիններում. դրանք ներառվելու են մեկ-երկու մարմնի մեջ:
Հասկանալի է, որ նման մարմնի ղեկավարը մեծ հեղինակություն է ունենալու, ուստի այդ պոստի համար պայքարը թեժ է: Կառավարման համակարգում նաեւ համատարած կրճատումներ են սպասվում, եւ աշխատավարձերի աճը, որի մասին ազդարարեց անձամբ Սերժ Սարգսյանը, իրականում կատարվելու է մեծ թվով գործազուրկներ ունենալու հաշվին: Որոշ գերատեսչություններում ասվել է, որ մոտ 50 տոկոսով աշխատակազմը կրճատվելու է:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: