168.am-ը գրում է. Այսօր ԱԺ առաջին նիստին մասնակցելու է եկել ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Դուրս գալով խմբակցության աշխատասենյակից՝ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին շնորհավորել է անցած տոների կապակցությամբ, նշելով, թե ինքն այսօր ոչ մի հարցի չի պատասխանելու: Նա նշել է, թե ԲՀԿ-ն համագումար է անցկացնելու և տալու է բոլոր հարցերի պատասխանները: «Ամենակարևորը՝ ես այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանելու: Մենք անելու ենք համագումար, և իրոք կան հարցեր, որի պատասխանները սպասում են՝ և հանրությունը, և ժողովուրդը, և դուք, և իմ կուսակցական ընկերները։ Այնպես որ, համբերեք. բոլորդ էլ կլսեք, բոլորդ էլ կտպագրեք»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է համագումարի օրվան, որը մինչ օրս հայտնի չէ, Գ. Ծառուկյանն ասել է, թե մինչև շաբաթվա վերջ համագումարի օրը հայտնի կդառնա:
168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ համագումարի ժամանակ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն հռչակի, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է, որ ինքը ԲՀԿ գործունեության մասին արդեն հայտարարություն արել է, ավելացնելու բան չունի:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում