▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համերգ է՝ մեր լույս տղերքի հիշատակին, համերգ է՝ մեր գերիներին սատարելու եւ աջակցելու համար

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրում է.

«Կիրակի՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում համերգ է։ Վաղը համերգ է մեր լույս տղերքի հիշատակին։ Վաղը համերգ է մեր գերիներին սատարելու եւ աջակցելու համար։ Վաղը համերգ է հայրենիքի փրկության գործին լծված մեր ամբողջ գիտակից ժողովրդին աջակցելու համար։ Այսօր երեկոյան տասնյակ հազարավոր երթի մասնակիցների դեմքին ուրախություն էր հայտնվել։ Մարդիկ ուրախ էին, որ մեր երկիրը դեռ կարող է դուրս գալ այս խայտառակ վիճակից։ Մեր լույս տղերք դուք մեզ հետ եք։ Առանց ձեզ մենք չենք կարող հաջողության հասնել։ Դուք միշտ մեզ հետ եք։ Միշտ»։

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել էր․

«Մտավորականությունը կանգնած է Հայոց բանակի կողքին։ Այս խորագրով փետրվարի 28-ին, ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее