«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
Սիրելի երևանցիներ,
Սեպտեմբերի 12-15-ին Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլորիդ Թումոյի այգի՝ վայելելու «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը, որ կներկայացնի Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։
Երեկոների ընթացքում կներկայացվեն հայկական օպերային արվեստի գլուխգործոցները՝ հետևյալ հերթականությամբ՝
Սեպտեմբերի 12-ին և 13-ին՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերա,
Սեպտեմբերի 14-ին՝ Ջուզեպպե Վերդիի հռչակավոր «Տրավիատա» օպերային ներկայացումը,
Սեպտեմբերի 15-ին՝ եզրափակիչ «Օպերա գալա» ծրագիրը՝ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի ղեկավարությամբ:
Համերգին կմասնակցեն հայ և համաշխարհային օպերային աստղեր։
Սկիզբը՝ 20:00-ին
Սիրով կսպասենք բոլորիդ։


