
Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցության և աջակցության համար։
Ձեր ջանքերի, համախմբվածության և անսահման սիրո շնորհիվ Համլետ Մանուկյանը ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ։
Սա մեր բոլորի հաղթանակն է։ Շնորհակալ ենք: Միասին ուժեղ ենք»,- ասվում է Մարմնամարզության ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։
Օրեր առաջ մեկնարկել էր քվեարկությունը, Մանուկյանի հետ պայքարի մեջ էր նաև ադրբեջանցի մարզիկը, հայերի միասնականության շնորհիվ էլ Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց։
2025 թվականի դեկտեմբերին Մանուկյանը ճանաչվել է տարվա ընթացքում Հայաստանը լավագույնս ներկայացրած մարզիկ։


