▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանցագործին վնասազերծելու համար պետք է փռել ասֆալտին, պատերով տալ. Աժ նախագահ

Բռնության կոչերին և անիշխանության շարունակաբար իմիտացիա ստեղծելու միտումով արվող հայտարարություններին և գործողություններին պետք է վերջ տալ օրենքի ամբողջ ուժով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարության նիստի ժամանակ ինչ սևազգեստ խմբերի մասին էր խոսում վարչապետը, օպերատիվ ինչ տվյալներ ունեն։

 

 

«Պատկերավոր արված ձևակերպում և արտահայտություն է, ընդ որում՝ կոնկրետ սևազգեստը, շատ կոնկրետ օպերատիվ տվյալների հիման վրա։ Ոչ ոք չփորձի բանդաներ ստեղծել, պետությունը իրավասու է և ի վիճակի է այս բանդաների ստեղծումը կանխարգելել, կամ եթե ստեղծել են, իրականացնել իրավապահ իր գործունեությունը։ Այդպիսի խմբերը, անհատները փորձում են քաոս առաջացնել»,- հավելեց ԱԺ նախագահը:

Հարցին՝ արդյոք վարչապետի հայտարարութունները՝ ասֆալտին փռելու և պատերով տալու մասին բռնության կոչ չէին, Միրզոյանը պատասխանեց. «Կա պետության՝ ուժ կիրառելու իրավունք, և պետությունը օրենքով սահմանված դեպքերում...եթե հանցագործ պետք է վնասազերծես, պետք է փռել ասֆալտին, պետք է պատերով տալ»։

 

 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստի ընթացքում խոսելով բռնության կոչերի դեմ պայքարի մասին, ասել էր, որ սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, ծաղկավոր «բաբչկան» կապել և ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее