▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանցագործները մեկ ա՝ չեն փախնի...Նիկոլ Փաշինյան

Գերմանիայում բնակվող Արսեն Հարությունյանն այսօրվա տեսահարցի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը և այլ մարդիկ, ովքեր անցնում են քրգործերով, բայց մինչ օրս չկա որևէ օրինական դատավճիռ: Ձեր ասած պողպատե մուրճը չի գործում. ե՞րբ են պատասխան կրելու վերը նշված անձինք, կամ՝ արդյոք կրելո՞ւ են, թե՞ ոչ: Կամ, արդյո՞ք պատասխան կրելը նշանակում է մի քանի միլիարդ դոլարից 80-100 մլն մուծել բյուջե ու չգնալ բանտ»: Վարչապետը նշեց, որ ՀՀ քաղաքացիների ամենակարևոր պահանջն արդարությունն է. «Կա ըմբռնում, որ մի շարք գործեր մարդիկ ընկալում են ինդիկատոր. մի խումբ մարդկանց համար այդ ցուցիչը էս խումբ մարդիկ են, մեկ ուրիշ քաղաքացիների համար՝ այլ խումբ, ու եթե այդ մարդիկ ազատության մեջ են, ՀՀ-ում արդարություն չկա... Այո՛, երկրում պետք է լինի արդարություն, որը պետք է լինի ինստիտուցիոնալ: Ոչ թե պետք է գնանք ու իրագործենք մեր պատկերացրած արդարադատությունը, այլ՝ երկրում այն լինի ինստիտուտ: Այդ ինստիտուտի կայացման գործում վերջին տարիներին ահռելի գործ ենք արել»,- նշեց Փաշինյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее