▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանձնաժողովի անդամները «ուշագնաց են եղել» երեկ հնչած մի արտահայտությունից․ Գևորգ Պետրոսյան

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը քվորում չլինելու պատճառով մեկնարկել է 30 րոպե ուշացմամբ․ նիստը պետք է մեկնարկեր ժամը 10։00-ին, սակայն սահմանված ժամին ներկայացել էր միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգմավոր Գևորգ Պետրոսյանը։

Երբ ներկայացավ  հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ հայտարարեց 30 րոպե ընդմիջում։

«Հարգելի պարոն Վարդանյան, ինձ թվում է հանձնաժողովի անդամները ուշագնաց են եղել երեկ այստեղ հնչած մի հայտարարությունից, որ մարդը երբ ծնվում է սեռը հայտնի չի լինում, երևի ինչ-որ թերապիա են անցնում, էնպես որ սպասենք կգան մասնակցեն նիստին»,- դիմելով Վլադիմիր Վարդանյանին՝ ժպիտով ասել է Գևորգ Պետրոսյանը։

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ երեկ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նման միտք է արտահայտել «Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее