▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանձնառություն է վերցրել «Արցախի ռեսուրսները տարիներ շարունակ օգտագործելու դիմաց փոխհատուցել»»

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․ «Քանի որ հայերը իրենց մեջ ունեն «փողին մունաթ», «փողը մութ տեղը լույս ա տալիս» նման ասացվածքներ, ասեմ ձեզ.
ՀՀ վարաչապետը հայ-ադրբեջանական խաղաղության կնքվելիք պայմանագրում հանձնառություն է վերցրել «Արցախի ռեսուրսները տարիներ շարունակ օգտագործելու դիմաց փոխհատուցել», էնպես որ ամեն մեկիդ մասով պարտք կա, գումարած էդ պարտքի փակման բոլոր հնարավոր այլ տարբերակները՝ մասնավորապես. ՀՀ քաղաքացիների սեփականություն հանդիսացող անշարժ գույքի, արտադրական միավորումների և գույքային այլ միջոցների փոխանցում Ադրբեջանի Հանրապետությանը, նրա քաղաքացիներին՝ իբրև գույքային վնասների փոխհատուցման գործընթացի դրսևորում:
Արցախի մասով տուժ-տուգանքը, բացի Արցախը հանձնելուց, վճարվելու է ՀՀ և ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ռեսուրսների հաշվին:
Ապագան մեռավ ձեզ համար, քանի դեռ Նիկոլոսը ձեր վարչապետն ա:
Ես իմ հողը պահելու եմ, դուք մտածեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее