Այսօր այցելել եմ <Դատապարտյալների հիվանդանոց>, <Վարդաշեն>, <Նուբարաշեն> քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպումներ եմ ունեցել նոյեմբերի 5-ի գործով կալանավորված 13 անձանց, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի հետ:
Այս գործով կալանավորված անձանցից չհաջողվեց հանդիպել-զրուցել միայն Անուշավան Գրիգորյանի հետ, ով <Նուբարաշեն> ՔԿՀ ղեկավարության պարզաբանումների համաձայն, տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց՝ դատահոգեբուժական փորձաքննության:
Շանթ Հարությունյանը հյուծված էր երկարատեւ հացադուլից հետո եւ գտնվում է կազդուրման փուլում: <Նուբարաշեն> ՔԿՀ-ում գտնվողների ճնշող մեծամասնությունը պահվում է գերբեռնված խցերում, որտեղ կալանավորված անձանց թիվն ավելի մեծ է, քան քնեալատեղերը:
Լիպարիտ Պետրոսյանն ու Ալբերտ Մարգարյանն ունեն բժշկական հետազոտության կարիք:
Քննչական մարմինը ձերբակալության օրն առգրավվել է <Վարդաշեն> ՔԿՀ-ում պահվող Վարդան Վարդանյանի ակնոցները, եւ ի հեճուկս խնդրանքների՝ մինչեւ օրս չի վերադարձրել: Ի հեճուկս իր դիմումի՝ մինչեւ օրս Վարդան Վարդանյանին պաշտպան չի տրամադրվել:
Հանդիպումներ եմ ունեցել նոյեմբերի 5-ի գործով կալանավորված 13 անձանց, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի հետ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet