▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետական կուսակցությունը դրամական աջակցություն կստանա կառավարությունից

Հայաստանի կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին: Դրամական  աջակցությունից կօգտվեն անցած տարվա դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները:

Կուսակցություններին 2019 թվականի պետական բյուջեից տրվող աջակցությունը կկազմի 103 մլն 725 հազար 600 դրամ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ միայն Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կհատկացվի 5 մլն 208 հազար 500 դրամ: Իսկ ահա «Բարգաված Հայաստան» կուսակցությանը կտրվի 9 մլն 150 հազար 700 դրամ գումար:   «Իմ Քայլը» դաշինքը կստանա 78 մլն 6 հազար 300 դրամ:

Աղբյուրը՝Armlur.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее