▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականը բացառում է

 

«Շատ անհաջող համեմատություն է արված: «Հանրապետականում» նման բան չի կարող լինել, և նման միտք արտահայտողն առնվազն տեղյակ չէ ՀՀԿ-ի ներքին կարգապահությանը, կուսակցականների հարաբերություններին, որոշումների ընդունման ձևաչափին և կուսակցական միասնական գործունեությանն, այդ պատճառով էլ նման անիրական, անհեթեթ բաներ է խոսել»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` արձագանքելով Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի այսօրվա հայտարարություններին, թե ՀՀԿ-ում էլ են ներքին բախումներ լինելու ինքնաբացարկների պատճառով:

Ըստ ՀՀԿ խոսնակի` իշխող կուսակցությունում որոշումների միասնական իրականացում է մշտապես լինում:

«Կա կուսակցության հստակ հիերարխիա, հստակ կուսակցական կարգապահություն, և նման բան, ինչ որ տեղի ունեցավ «Ծառուկյան» դաշինքի հետ` ինքնաբացարկներ, բողոք գրել, հետո հետ վերցնել, չի կարող լինել մեզ մոտ, որովհետև մենք կարգուկանոնով կուսակցություն ենք: Երկրորդը` նրանք, ովքեր գրել են ինքնաբացարկ, կուսակցության որոշմամբ է եղել, և այդ բոլոր 9 անձինք կուսակցության որոշմամբ կաշխատեն այնտեղ, որտեղ կորոշի կուսակցությունը: Մենք միասնական թիմ ենք, թիմային աշխատանքն ու մտածելակերպն են գերիշխում մեզ մոտ: 

Ոչ թե Շարմազանովն է որոշում, թե ինքը որտեղ պիտի լինի ու ինչ պիտի անի, այլ թիմն է որոշում նախագահի գլխավորությամբ»,- ավելացրեց նա:

Է. Շարմազանովը նկատեց` ՀՀԿ-ն այս առումով շահեկանորեն տարբերվում է շատ այլ կուսակցություններից:

«Նման բան և´ այսօր, և´ վաղը, և´ վաղը չէ մյուս օրը ՀՀԿ-ում բացառվում է»,-եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее