▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետությանը կադրային ջարդ է անհրաժեշտ

Երբ Արթուր Բաղդասարյանը ասում է, որ պետք է ազատվել 20 տարի նույն տեղում լճացված չինովնիկներից..: Մարդկային գործոն`  երկու անհրաժեշտ բառերի համադրում: Ինչպես ասում էին հին Հռոմում`  յուրաքանչյուրը իր կյանքում ունի երկու մասնագիտություն' առաջինը դա մարդ լինելն է, իսկ երկրորդը երկրորդական է: Առանց բնական ռեսուրսների Հայաստանը միշտ ունեցել է մեծատառով մարդ չինովնիկների դեֆիցիտ: Առաջին հայացքից այս արտահայտությունը անիմաստ է թվում, քանզի, ինչ կապ կարող է լինել բնական ռեսուրսների պակասի և մարդկային դրական հատկանիշների միջև: Եվ այստեղ շատ տեղին է հիշել Հեգելի կողմից ասվածը «все действительное разумно: когда вор грабит богатых, это в рамках разумного, но когда он грабит бедных это уже вне разума»: Փորձենք տալ Հայաստանում ապրող և արարող լճացած չինովնիկների բնութագիրը'
• Զգույշավոր: Դողալով «երկնքից իջած» իրենց պաշտոնի վրա նրանք ամեն հնարքով փորձում են ամրապնդել իրենց տեղը:
• Նրանք չգիտես, թե, ինչու մեկ թշնամի ունեն, իրենց լեզվով ասած  «աբիժինեկները»: Իսկ գիտեք, թե, ինչու. Որովհետև նրան հասկանում են, որ իրենց առօրյա աշխատանքում իրենց անձնական շահը գերադասելով շատ անգամ անցնում են այն սահմանը, որը իրեն թույլ չէր տա անցնել սովորական ազնիվ քաղաքացին: Այստեղ հատկանշականը այն է, որ, երբ վերջինս նրան մեղադրում է անազնվության մեջ, նա ավտոմատ հայտնվում է «աբիժինիկների» ցուցակում:
• Նրանց թվում է, որ իրենք այնքան հմուտ և խելացի են, որ կարողանում են դիմանալ խարդավանքներին : Նրանք իրենց պաշտոնավարման երկարակեցության մի ամբողջ դոկտրինա են մշակում:
• Նրանք հիմնականում խորշում են անապահով խավից, քանզի անապահովներին տեսնելով գիտակցում են, որ վերջիններս այն հայելին են, որը պարզ ցույց է տալիս իրենց ճղճիմ էությունը:
• Նրանք պատրաստ են հանուն փողի գրեթե ամեն ինչի, քանզի սկզբունք , գաղափարախոսություն, ազգանպաստ բառերը անհամետեղելի են կաշառք հասկացողության հետ:
• Յուրաքանչյուր նորամուծություն սարսափ է առաջացնում իրենց մոտ, քանզի հիմնականում լինելով գիտելիքներից սակավազուրկ նրանք վախենում են, որ չեն կարողանա ինտեգրվել այդ նորի մեջ: Յուրաքանչյուր նորամուծություն վտանգ է ներկայացնում, քանզի նա կարող է կոտրել այն նողկալի կարծրատիպերը, որոնց հաշվին իրենք իրենց ապահովված են զգում:
Ավարտելով կցանկանայի նկատել ժամանակն է եկել ձերբազատվելու բոլոր տեսակի լճացումներից, ժամանակն է եկել որպեսզի վերանայվի մենթալիտետ կոչվածը, քանի, որ ըստ մեր մենթալիտետի  «մարդը թեկուզ գողությամբ, կաշառքով և…բաշարում է փող է աշխատում տուն է պահում» սկզբունքը կործանարար է մեր ազգի համար:

Կարեն Թումանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее