▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային վերահսկողությունը ոչ թե «գործ տալ» է, այլ՝ սրտացավության դրսևորում. Դավիթ Սանասարյան

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հանրային վերահսկողությունն արդյունքներ է տալիս

Երեկվա համեմատ այսօր զինծառայողների ծնողների կողմից կուտակումներ չկային Մուրացանի զինվորական գլխավոր հոսպիտալի դիմաց, ինչպես նաև, եթե երեկ զինվորականների մեծ մասը աշխատանքի գնալուց նույն մեքենայի մեջ առանց դիմակ էին երթևեկում, այսօր ահագին քչացել էր այդ դեպքերը, ինչը նշանակում է, որ ՊՆ և ԳՇ ղեկավարությունները կոնկրետ հրանանգեր են տվել իրենց ենթակա պատասխանատուներին։

Վստահաբար կարող եմ ասել, որ վերջին օրերին տարբեր կազմակերպությունների դիմաց առաջացող մեծ կուտակումների այսօրվա փոփոխված պատկերը նույնպես այդ վերահսկողության արդյունքն է։

Սիրելի՛ հայրենակիցներ, անկախ իշխանության հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից, նրա վարած հակաճգնաժամային կամ այլ քաղաքականության շուրջ ունեցած անհամաձայնություններից, հիմա, առավել քան երբևէ, կարիք ունենք օրինակելի վարքագիծ դսրևորել՝ պապհանելով հակահամաճարակային կանոնները։ Վստահ եմ, որ կարող ենք։

Հանրային վերահսկողությունը ոչ թե «գործ տալ» է, այլ՝ սրտացավության դրսևորում։

Առողջ ու անփորձանք եղեք։

Սիրում եմ բոլորիդ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее