«Բորուսսիայի» գործադիր տնօրենՀանս-Յոախիմ Վացկեն չի կարծում, որ ակումբը կկարողանա երկարաձգել պայմանագրերը թիմի ավագ Մատս Հումելսի, ինչպես նաև կիսապաշտպաններՀենրիխ Մխիթարյանիև Իլկայ Գյունդոգանիհետ:
- Չեմ կարծում, որ կկարողանանք երկարաձգել Մխիթարյանի, Հումելսի ու Գյոնդոգանի պայմանագրերը: Սակայն բացառում ենք այն, որ մյուս մրցաշրջանում նրանցից մեկը հանդես չի գա «Բորուսսիայում»: Կարծում եմ, որ եթե Հումելսը հեռանա «Բորուսսիայից», ապա միայն «Բավարիա» տեղափոխվելու համար,- Վացկեի խոսքերն է մեջբերում Bild-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Չելսին» ու «Յուվենթուսը»: