«Բորուսսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ու դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նոր պայամանգրի շուրջ ստեղծված իրավիճակը:
- Չեմ կարող հիմա հստակ տեղեկություն տալ: Մխիթարյանի գործակալը ԱՄՆ-ում էր, այնպես որ բանակցությունների գործընթացը ընդմիջվել էր, շուտով մենք կվերսկսենք այն,- Վացկեի խոսքերն է մեջբերում goal.com-ը:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ: