Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն որևէ առնչություն չունի Ղրղզստանում անցկացված «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին մասնակցած մարզիկների հետ: Ավելին՝ համաձայն Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեյի կանոնադրության` Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ՀԱՕԿ պատվիրակությունները կարող են մասնակցել բացառապես Միջազգային Օլիմպիական Կոմիտեի կողմից կազմակերպվող մրցաշարերին,հանդիպումներին,կոնֆերանսներին:
ՀԱՕԿ լրատվության բաժին