«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ավագ օգնական , գեներալ-մայոր Վլադիմիր Նիկիշինը, ով այսօր Երևանում է՝ ՀԱՊԿ հովանու ներքո անցկացվող համաժողովին մասնակցելու համար, ասել է.
«Մի կողմից Հայաստանը մեր դաշնակիցն է, բայց մյուս կողմից էլ մեր գործընկերն է: Մենք չենք կարող դե ֆակտո, անգամ դե յուրե հակասությունների մեջ մտնել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ: Դեռ ավելին՝ եթե մենք նման կերպ՝ /զինտեխնիկայի վաճառքի միջոցով/, կապերի մեջ լինենք պետությունների հետ, կարող ենք որոշակի ազդեցություն ունենալ նրանց քաղաքականության վրա: Ընդ որում, ազդեցություն ունենալ արդյունավետ, խաղաղ միջոցներով»:
Գեներալ - մայորը հավելեց․ - «ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի գլխավոր նպատակն է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որը ծագեց մեր դարաշրջանի մեծագույն ողբերգությունից՝ ԽՍՀՄ փլուզումից հետո»:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում: