▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՊԿ-ը հայտարարություն տարածեց Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ

ՀԱՊԿ-ը պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

«ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ  Վիկտոր Բյագովը ՄԽ նիստին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի մասին: Ըստ հայկական կողմի՝ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետր առաջ անցել դեպի հայկական տարածք:

ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն՝ ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն»,- ասված է տեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее