Հայաստանը, թեեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի վերաբերյալ հստակ որոշում չունի, սակայն ունի հավանական թեկնածուներ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

«Թեկածուներ Հայաստանը ունի: Մեր գնահատմամբ՝ նրանք կարող են եւ կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն գործընթացը: Մենք վստահ ենք, որ կարող ենք այդ գործառույթն իրականացնել, եթե որոշենք առաջադրել թեկնածու: Մենք Հայաստանում բավարար ռեսուրս ունենք, որ կարողանանք թեկնածու ունենալ»,-ասաց Մնացականյանն ու հավելեց, որ չի կարող գործընթացներից առաջ ընկնել եւ ասել՝ առաջադրելու են թեկնածու, թե՝ ոչ:

Հարցին, թե Հայաստանը կկարողանա արդյո՞ք պահպանել թեկնածուի առաջադրման իրավունքը, Մնացականյանը նշեց, որ դա օրակարգում է:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Հայկական կողմի նախաձեռնությամբ, սահմանված կարգի համաձայն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգն ավարտվել է:


