Քաղաքագետ Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանն այս պահին չպետք է դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այդ քայլը մեր երկրին որևէ առավելություն չի տա։ ՀԱՊԿ-ի կազմում մնալով` նա կարող է ազդել այս կազմակերպության որոշումների վրա, կարող է տեղեկացված մնալ որոշակի ռազմավարական հարցերում, անգամ չի բացառվում, որ առանձին պայմաններում կարողանա Ռուսաստանից էժան զենք գնի։ Ինչպես տեսնում ենք, ՀԱՊԿ-ում անդամությունը Հայաստանին չի խանգարում այլ երկրներից զենք գնել և ռազմական համագործակցություն զարգացնել։ Հայաստանում ռուսական զորքի առկայությունը կապ չունի ՀԱՊԿ-ի հետ՝ Գյումրիի ռազմաբազան, օդանավակայանի, Թուրքիայի և Իրանի հետ սահմանի սահմանապահները տեղակայված են երկկողմ պայմանագրերով, իսկ Արցախի և հայ-ադրբեջանական սահմանի ռուս «խաղաղապահները»՝ եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությամբ։ |
«ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությունները Պուտինի կողմից Նիկոլին տրված հերթական առաջադրանքն են». Աղասի Ենոքյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet