Արտակարգ միջադեպ է գրանցվել Ազատության հրապարակում:
slaq.am-ը գրում է, որ հարբած տղամարդը մոտեցել և փորձել է հարձակվել հրապարակում հացադուլը շարունակող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վրա' նրա հասցեին հայհոյանքներ հնչեցնելով:
Սակայն ոստիկանները կանխել են հարձակման փորձը:
ՀՀ ոստիկանության աշխատակիցները հարբած տղամարդուն տարել են ոստիկանության բաժանմունք: