Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանն անդրադարձել է իր այսօրվա ելույթի վերաբերյալ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի արձագանքին. «Ցավում եմ, որ Սարգսյան Վազգենի կերպարով կուսակցություն կազմած նրա եղբայրը, նաև Զեյնալյանը, որը պատերազմի բովով է անցել, թույլ է տալիս իրենց՝ դառնալու այն կուսակցության գրպանի խոսափողը, որը համահեղինակ է Վազգեն Սարգսյանի՝ Շուշիում տուն-թանգարանի, նաև արձանի պղծմանը: Ես կուզեի հարց տալ Զեյնալյանին ու Արամին. եթե Վագզենն այսօր հրաշքով արթնանար, ի՞նչ հայհոյանք կտար ձեզ: Ինչ վերաբերում է մի քանի՝ մակարդակից զուրկ կանանց հատուկ բերելուն, որպեսզի կարողանան հաչալ հօգուտ ՔՊԿ-ի, ես իհարկե կարող եմ պատասխանել, բայց չեմ իջնի իմ բարձունքից: Ես էսքան տարի կենսագրություն չեմ կերտել, որ ոմն թերուս կամ տգետ Անի կարողանա ինչ-որ բանով կեղտոտել իմ կենսագրությունը»,- հայտարարել է ավագանու անդամը: Դիտեք նաև՝ |
«Հարց եմ տալիս Արամին․ եթե Վազգենը հրաշքով արթնանար, ի՞նչ հայհոյանք կտար քեզ». Նարինե Հայրապետյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet