ilur.am-ը գրում է, որ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ոչ մշտական անդամ է, և որպեսզի վերջինս հարց տալու հնարավորություն ունենար, մշտական անդամներից մեկը պետք է իր տեղը զիջեր նրան: Կայքը նաև հավելում է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Զարուհի Փոստանջյանին հարց տալու իր հնարավորությունը զիջել էր պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանը:
168.am-ն էլ այս առիթով նշում է, որ Ս. Սարգսյանին հարց տալու համար հերթագրվել էին 27 պատգամավորներ, սակայն հարցեր կարողացել են հնչեցնել միայն 15-ը: Հերթով 17-րդը հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էր, որին, սակայն, հարց հնչեցնելու հերթ չի հասել: