▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարձակումներ Վիեննայի հրեական օբյեկտների վրա. կա 7 զոհ

Մի քանի հարձակում է տեղի ունեցել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, որոնց հետևանքով կա 7 զոհ: OE24 հեռուստաալիքը հաղորդում է, որ հանցագործները հարձակվել են քաղաքի կենտրոնում գտնվող հրեական սինանոգի, ինչպես նաև առնվազն ևս 3 հրեական օբյեկտի վրա: Դրանցից 2-ը ռեստորան է, մեկը՝ համայնքային կենտրոն: Հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն մահապարտի գոտիով, մյուսը վնասազերծվել է, մնացածները փախել են: Իրավապահները խորհուրդ են տվել խուսափել հանրային վայրերից, իրականացվում է հատուկ օպերացիա:

Ահաբեկչության վարկածը պաշտոնապես հաստատվել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շուրջ 50 թուրք հարձակում է գործել Վիեննայի կաթոլիկ եկեղեցու վրա և անկարգություններ հրահրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее