▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցրեք Սասուն Միքայելյանին, թե ում էր ուզում գնդակահարել Վազգենը և ով հանձնեց Օմարը. Շահնազարյան

«Հարց տվեք Սասուն Միքայելյանի, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձրունքներն ինչպես զիջվեցին հակառակորդին, ով էր այդ հրամանատարներից մեկը և ում էր ուզում

 

 

 

 

 

 

Վազգեն Սարգսյանն ամենախիստ պատժին ենթարկել՝ գնդակահարել և ովքեր համոզեցին նրան դա չանել»,- դեկտեմբերի 4-ի ասուլիսում ասաց քաղաքական գործիչ, պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։ Նրա խոսքով՝ ղարաբաղյան ազատամարտում հաղթանակը ստորադասելու՝ Սասուն Միքայելյանի հայտարարությունը պատահական չէր։

«Հարցրեք նաև, թե ինչ ստորաբաժանումներ են եղել, որոնք վերադարձրել են այդ դիրքերը, որոնց զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար, ճանապարհ էր բացվել մինչև Քարվաճառի խորքերը»,- ասաց նա։

 

 

Մանրամասները yerevan.today-ի տեսանյութում, իսկ Սասուն Միքայելյանի պատասխանը ներկայացրել է armlur.am-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее