«Փորձ է արվում հանրությանը շփոթության մեջ գցել եւ ասել, որ հարկային բեռը շահութահարկի մասով նվազում է `դառնալով 18 տոկոս, այն ինչ ընդհանուր դառնում է 23 տոկոս...»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ նշելով, որ մինչեւ 2018 թվականը շահութահարկի գծով բեռը եղել է 20 տոկոս, այժմ, երբ շահաբաժինները հայտարարվեն եւ դառնան բաշխման ենթակա, այս դեպքում կունենանք 20 տոկոս շահութահարկի գծով բեռ եւ 5 տոկոս շահաբաժնի հարկ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին Ֆինանսների նախարարությունը հանրությանը ներկայացեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Առաջարկվող փոփոխություններով, որոնք դեռևս պետք է քննարկվեն Ազգային ժողովում, նախատեսվում է եկամտային հարկի համահարթեցում, մի քանի ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացում, շահութահարկի նվազեցում, խաղային ոլորտի հարկերի բարձրացում և այլն։
Մանրամասն՝ տեսանյութում


