«Հրապարակ» օրաթերթը գրում է.
ԱԺ ընտրություններից առաջ ստեղծված հարյուրավոր, նույնիսկ հազարավոր աշխատատեղեր կրկին կկրճատվեն։ Քաղաքական ուժերը փակում են շտաբները, գրասենյակները՝ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմադիրները։ Դրանց աշխատակիցներին արդեն ծանուցել են այդ մասին։
Հատկապես մեծ թվով գրասենյակներ էին բացել ԲՀԿ-ն, «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքները։ Բոլոր ուժերն այս ընտրություններում ֆինանսական մեծ միջոցներ են ծախսել ոչ միայն մարդկանց վարձելով, այլեւ հանրապետությունով մեկ պաստառներ փակցնելով․ այս հարցում առաջատարը, թերեւս, Տիգրան Արզաքանցյանն է, որի ներկայացրած քաղաքական ուժը՝ Դեմոկրատական կուսակցությունը, ընդամենը 5020 ձայն ստացավ։ Համեմատության համար նշենք, որ 2017-ին ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արզաքանցյանը Գեղարքունիքի մարզում միայնակ ստացել էր 3 հազար 912 ձայն եւ շատ դժգոհ էր դրանից։
Տարբեր քաղաքական ուժեր այս օրերին հաշվարկներ են անում, հաշվետվություններ են պահանջում իրենց խոստումներ տված անձանցից եւ հատկապես նախընտրական շտաբներում աշխատածներից, որոնք բարձր աշխատավարձեր են ստացել եւ իրենց ուժերին ձայն չեն բերել։ Բայց դժգոհությունները երկուստեք են՝ որոշ տեղերում էլ շտաբների անդամներին ընտրություններից հետո տրվելիք գումարները չեն տվել՝ ասելով, թե լավ չեն աշխատել՝ «չի հասնում ձեզ»։ Ընդդիմադիր դաշինքները նաեւ խոստումներ էին տվել, որ իշխանության գալով՝ ոմանց աշխատանքի կտեղավորեն, մինչդեռ հիմա կարող են մի քանի տա