«Իմ շատ լավ բարեկամ Զորի Բալայանի այդ նամակը հիշեցրեց «նամակ ռուսաց թագավորին» ասույթը ,մենք վաղուց այդ մակարդակից անցել ենք Արցախցին վաղուց որոշել է ինքնորոշվել»,- այսպես է Asekose.am-ին պատասխանել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն` արձագանքելով Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի աղմկահարույց նամակին, որում նա առաջարկում է վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, երբ Ղարաբաղը ընդգրկված էր Ռուսաստանի կազմում:
«1987թ.-ին երբ ես ստեղծում էի ազգային ինքնորոշում միավորումը և կազմակերպում ազատագրական, պայքարը դրանից երկու տարի առաջ խորհրդակցել ենք, ինքը էլի նույն հայացքին էր, որ Ռուսաստանը որպես քրիստոնեական պետություն իբր պետք է մուսուլմանական աշխարհին դեմ դուրս գար և այլն և այլն: Մենք մուսուլմանական աշխարհի դեմ պայքար չունենք, մենք ունենք ինքնորոշման պայքար բոլորի դեմ, ովքեր մեր ինքնորոշմանը դեմ կլինեն. դրանք կլինեն թուրքերը, պարսիկները, ռուսները , ով էլ որ լինի»,- նշել է Պարույր Հայրիկյանն ու ավելացրել. «Ինձ համար զարմանալի է , որ այսքան ժամանակ անցնելուց հետո Զորի Բալայանը , նաև աշխարհաքաղաքական փոփոխությունները հաշվի չի առնում , որ ինքը ականատես լինելով Ռուսաստանի բազմաթիվ դավադրությունների, ռուսական իմպերիալիզմի վերածնունդի փորձին, ինքն էլ փորձում է դրա մասնակիցը դառնալ , համաձայն եմ, որ ինքը ոչ թե չարություն կամ ստորություն է անում , ինչպես շատերն են ասում, այլ ինքը մտահոգված է արցախցիների ավտանգությամբ, բայց պատմության փորձը պետք է հուշած լիներ, որ անվտանգության երաշխքիը ազգի ինքնորոշման իրավունքն է»:
Ըստ Պարույր Հայրիկյանի` «մի բան էլ կա…»` «Արցախակենտրոն մտածելակերպը, մենք հայ ենք , Զորին պետք է հասկանա, որ Արցախը չէ հայության կենտրոնը, այլ Հայաստանը, որի մի մասն է նաև Արցախը: Եվ ոչ միայն Զորին, նրանք, ովքեր անկախությունը կապում են Արցախի հետ, բթամիտներ են : Հայաստանը հասցրեց անկախանալ և թիկունք կանգնել նաև Արցախին: Ինչ Արցախ-Հայաստան, Արցախը Հայաստանի մի մասն է: Զորի Բալայանը պետք է իմանա, որ երբ Գյուլիստանի պայամանագիր էր կնքնվում , հայության 80 տոկոսից ավելին ապրում էին արևմտյան Հայաստանում ` Օսմանյան կայսրության տարածքում , նրանք նույնպես հայեր էին, և նրանց անտեսելը ցույց է տալիս, որ Զորին հայության ամբողջական ընկալում չունի , ինքը արցախակենտրոն սկսեց, արցախակենտրոն էլ շարունակում է , ես խորհուրդ կտայի, որ նա լինի հայակենտրոն, Արցախն էլ համարի Հայաստանի մի մասը: Իսկ Ռուսաստանից մենք միայն չաիքներ ենք ստացել : Չկա պատմության մի դրվագ, որ ասենք Ռուսաստանը մի դրական դեր կատարեց, եթե ասենք, մի 500 հոգի ռուսական բանակի ներխուժումով փրկվել են, ապա մնացած կոտորածները ռուսական կողմնորոշման հետևանքներ են: Ես ցավում եմ , որ Զորի Բալայանը սխալ կողմնորոշման վրա է : Բայց մարդ է, յուրաքանչյուրն ունի իր տեսակետն ու կողմնորոշումը: Զորի Բալայանը մեծ մտավորական է, բայց ոչ հայ մտավորական»,-ասել է Պարույր Հայրիկյանը:
Asekose.am-ի հարցին, «ինչպես Զորի Բալայանն էր Ձեզ հորդորել դիմել Ելցինին, դուք էլ կհորդորեի՞ք նրան չդիմել Պուտինին», Պարույր Հայրիկյանը պատասխանել է. «Ոչ, ամեն մեկն իր կողմնորոշումն ունի, ինչո՞ւ պետք է նման բան անեմ, նորից եմ ասում, Զորի Բալայանը մեծ մտավորական է, բայց ոչ հայ մտավորական»: