▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասկանալի չէր կառավարության անդամների բարձր տրամադրությունը, երբ պատմում էին կատվին վզից բռնելու և թափ տալու մասին

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նախօրեին կառավարության նիստում իր հեղինակած օրենսդրական նախաձեռնության քննարկմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ համար, այո, կենդանուն դաժանաբար սպանածի, խոշտանգածի եւ պոտենցիալ մարդասպանի միջեւ շատ մեծ տարբերություն չկա:

Երեկ կառավարությունը քննարկեց իմ եւ իմ գործընկերների նեկայացրած նախագիծը` որով մենք առաջարկում ենք կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնացմանը կամ խեղմանը, կենդանիներին խոշտանգելը` քրեականացնել եւ որպես պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի մինչեւ երեքհարյուրպատիկը, կալանք` մեկից երեք ամիս ժամկետով եւ կամ ` ազատազրկում` մինչեւ մեկ տարի ժամկետով:

 

 

 

Մինչեւ հիմա կենդանիների հանդեպ դաժան, անմարդկային վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումներ մասին» օրենքով նման անձիք ընդամենը ենթարկվել են ծիծաղելի տուգանքների:

Երեկ, սակայն, ինձ համար հասկանալի չէր նախագծի քննարկման ժամանակ կառավարության որոշ անդամների անհասկանալի պահվածքը եւ խիստ բարձր տրամադրությունը, երբ պատմում էին, օրինակ, կատվին վզից բռնելու եւ թափ տալու մասին պատմություններ:

Ես չեմ ասում կատվին վզից բռնող երեխային էլ դատենք, բայց ես կարող եմ ասել, որ մենք այնպես պետք է մեր երեխաներին դաստիարակենք, որ կատվի վզից չբռնեն ու թափ չտան:

Եւ մեկ էլ մի դիտարկում` վարչապետը մտահոգություն հայտնեց, որ այս նախագծի ընդունման դեպքում եթե մեկը որոշել է գառ մորթել ու մատաղ անել` պիտի գնա նստի՞: Ոչ, իհարկե, ոչ:

Եւ այդ տարընթերցումները բացառելու համար մենք օրենքում ամրագրել ենք` «հատուկ խուլիգանական դրդումներով» կատարված կենդանու սպանություն, խեղում եւ խոշանգում: Ես չեմ կարծում, որ մեր երկրում մատաղ անում եւ գառ են մորթում «հատուկ խուլիգանական դրդումներով»։

 

 

 

 

 

 

 

 

Ինչեւէ, կառավարությունը դրական եզրակացություն է տվել մեր նախագծին, անելով որոշ առաջարկներ, որոնք որպես օրենքի հեղինակներ՝ մենք պատրաստ ենք քննարկել: Հույս ունեմ, որ հնարավորինս արագ խորհրդարանը կընդունի օրենքը եւ «հավեսի համար» կենդանի սպանողը, ծանակողն ու խոշտանգողը բերդում իր արարքի մասին մտածելու բավարար ժամանակ կունենա:

Շնորհակալ եմ «Դինգո» թիմին եւ Նարե Արամյանին` օրենքի նախապատրաստման գործում ինձ աջակցելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее