▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Պողոսյանը չի՞ լինի Կառավարության նոր կազմում

Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրաժեշտ է տալու պաշտոնին և չի լինելու առաջիկա օրերին ձևավորվելիք  ՀՀ նոր Կառավարության կազմում:

Տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով ASEKOSE.am-ի  թղթակիցը կապվել է Մշակույթի նախարարության հետ: Մեր հարցին ի պատասխան` նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ալլա Սերոբյանը պատասխանեց, որ հարցի շուրջ նախարարությունը որևէ մեկնաբանություն չունի:

Նրա խոսքով.

«Մենք չենք մեկնաբանում, քանի որ նման տեղեկատվության չենք տիրապետում: Միգուցե այդ լուրը տարածողներն իրենք  մեկնաբանեն»:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее